Բրբենքից հայազգի լրագրող Փիթեր Մսրլյանը ներկայացվել է երկու «Էմմի»-ի` 2012թ. Լոս Անջելեսի շրջանի համար, հաղորդում է «Asbarez»-ը:

50-ամյա Մսրլյանը, ով Բրբենքի հեռուստաալիքի մենեջերն ու ավագ պրոդյուսերն է, վերջին տասը տարվա ընթացքում 10  «Ոսկե միկրոֆոն» հեղինակավոր մրցանակի է արժանացել Հարավային Կալիֆոռնիայի ռադիոհեռուստատեսային նորությունների ասոցիացիայի կողմից: Նույն ժամանակահատվածում նա նաեւ վեց «Էմմի» է ստացել Հյուսիսային Հոլիվուդի հեռուստատեսային արվեստի եւ գիտության ակադեմիայի կողմից: Մսրլյանը հուսով է «Էմմին» նվաճել օգոոստոսի 11-ին:

Մսրլյանը մրցանակի է ներկայացվել իր «Վայրի բնության պահպանություն. Բնության կովկասյան հիմնադրամ»  փաստագրական ֆիլմի համար, որը նա նկարահանել էր անցած տարի ամռանը Հայաստանում եւ Վրաստանում: