Աստղային ծնողներ Բրյուս Ուիլիսի եւ Դեմի Մուրի դուստրը` Սքաութ Ուիլիսը դատապարտվել հասարակական աշխատանքների` մետրոյի տարածքում գարեջուր խմելու համար: Նման որոշում է կայացրել Մանհեթենի քրեական դատարանը:

«Ֆոնտանկա.ru»-ի փոխանցման, աղջիկը շատ երկար չի աշխատի` ընդամենը երկու օր, որից հետո նրա վրայից պաշտոնապես կհանվի մեղադրանքը:

Ինչպես նախկինում տեղեկացրել էր NEWS.am-ը, հունիսի սկզբին Սքաութ Ուիլիսը ոստիկանական բաժանմունք էր տեղափոխվել հասարակական վայրում ալկոհոլ օգտագործելու եւ ոստիկանին կեղծ անձնագիր ներկայացնելու համար:

Իրավապահները 20-ամյա Սքաութին գտել էին հունիսի 4-ի առավոտյան մետրոյում` պակիստանյան արտադրության գարեջրի շիշը ձեռքին: Երբ նրան խնդրել են փաստաթղթերը ներկայացնել, աղջիկը փորձել է խաբել օրինապահներին` ներկայացնելով կեղծ անձնագիր: Արդյունքում աստղային դուստրը ստիպված է եղել գիշերն անցկացնել ճաղերի ետեւում, որից հետո նրան ազատել են առանց գրավի:

ԱՄՆ-ի օրենքները ոչ միայն թույլ չեն տալիս հասարակական վայրում ալկոհոլ օգտագործել, այլ նաեւ բաց տեսքով տարաներ պահել: