Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւի որոշակի ուշացումով հրապարակած վճիռը Միխայիլ Խոդորովսկիին եւ Պլադեն Լեբեդեւին մինչեւ տարեվերջ ազատվելու հույս է ներշնչել:
Դատավոր Վյաչեսլավ Լեբեդեւը հանգել է այն եզրակացությանը, որ ընկերության երկու գործերն էլ լրացուցիչ ստուգումների կարիք ունեն:
«Կոմերսանտ» թերթն իր եզրահանգումն է կատարում. «Գերագույն դատարանի նախագահը կասկածի տակ է դնում ՅՈՒԿՈՍ ընկերության նկատմամբ դատավարության արդարությունը»: Թերթը կարծում է, որ գերագույն դատարանի կարծիքով`Խոդորովսկին եւ Լեբեդեւը, հնարավոր է, կրկնակի դատվում են նույն հանցագործության համար, այդ պատճառով էլ պահանջել է վերանայել, հայտնում է «ԷԽՈ Մոսկվին»:
Խոդորովսկին եւ Լեբեդեւը, այդպիսով, ազատվելու հնարավորություն են ստանում:
Եթե դատավճիռն ուժի մեջ մնա, Խոդորովսկին եւ Լեբեդեւը ազատություն կստանան միայն 2016թ.:
Մայիսի 15-ին գերագույն դատարանը հրաժարվել էր բավարարել Խոդորովսկիի եւ Լեբեդեւի նկատմամբ ՅՈՒԿՈՍ-ի երկրորդ գործով նրանց փաստաբանների բողոքը: Այդ ժամանակ փաստաբանները հայտարարել էին, որ իրենց դիմումի հաջորդ հասցեատերը գերագույն դատարանի նախագահությունը կլինի:




























