Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը 2013 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում չի առաջադրի իր թեկնածությունը քաղաքային դատախազի պաշտոնում: Այդ մասին հայտնում է  «Southern California Public Radio» կայքը:

«Իմ մտադրությունն է կենտրոնանալ օրվա խնդրի վրա: Ես քաղաքային դատախազի կամ որեւէ այլ պաշտոնի առաջադրվելու ծրագրեր չունեմ, - ասել է Գրեգորյանը: - Ես մտադրված եմ կենտրոնանալ այն բանի վրա, որ վերադարձնեմ այս քաղաքի ֆինանսական կայունությունը եւ շարունակեմ ծառայել Սան Ֆրանցիսկոյի եւ երկրորդ շրջանի  բնակիչներին»:

Փոլ Գրեգորյանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ ընտրվել էր երկրորդ շրջանում` 2009 թվականին: Նա խիստ քարոզարշավ էր վարել Քրիստին Էսելի դեմ, որն ակնհայտ առավելություններ ուներ, սակայն վերջնարդյունքում Գրեգորյանն ստացել էր ձայների 57%-ը: Նա Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում առաջին հայն է: Անցյալ տարի Գրեգորյանը վերընտրվել էր: