Մոսկվայում 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆյոդոր Չեխանկովը, հայտնել է դերասանուհի Վալենտինա Տալիզինան:

Ֆյոդոր Յակովլեւիչ Չեխանկովը ծնվել է 1939թ. սեպտոմբերի 21-ին Չելյաբինսկում: 1961թ.  ավարտել է Շչեպկինի անվան թատերական ուսումնարանը, նույն թվականին աշխատանքի անցել Խորհրդային բանակի Կենտրոնական թատրոնում: Այնտեղ աշխատել է մինչեւ կյանքի վերջ, գրում է «Ինտերֆաքսը»:

Դերասանին առավել հայտնիություն է բերել «Պարուսույցը» ներկայացման մեջ խաղացած դերը: Նա նաեւ խաղացել է «Անտառ», «Ապուշը», «Կամակոր տղամարդու սանձահարումը», «Սպանության պայմանագիր», «Աստված, պահպանիր թագավորին» ներկայացումներում:

եխանկովը շատ է նկարահանվել նաեւ կինոյում: Նա խաղացել է  «Գործուղում», «Լուշկա», «Երկուշաբթին ծանր օր է», «Ննջասենյակի բանալի» ֆիլմերում: