Ուկրաինական լրատվամիջոցները վերջին օրերին ողողված են հայտնի երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի Վերա Բրեժնեւայի անձնական կյանքին վերաբերող լուրերով: Խոսվում է այն մասին, որ դերասանուհին արդեն բաժանվել է իր ամուսնուց ` գործարար Միխայիլ Կիպերմանից:
Մասնավորապես, « Նոր ալիք-2012»-ի օրերին դերասանուհուն տեսել են Յուրմալայում մի փոքրիկ սրճարանում նախաճաշելիս: Պապարացիների աչքից հատկապես չի վրիպել մի փոքրիկ մանրուք, նշանավոր երգչուհու աջ ձեռքից բացակայում էր ամուսնական մատանին: Որպես բաժանման մեկ այլ պատճառ է մեջբերվում ընտանիքի ֆինանսական դրությունը:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Ուկրաինայի պետական հարկադիր ծառայությունը կալանք է դրել Միխայիլ Կիպերմանի ունեցվածքի վրա: Գործարարը տարիներ առաջ ուկրաինական բանկերից մեկում բավականին մեծ չափի ավանդ է ձևակերպել: Խոսքը գնում է 160 հազար դոլարի մասին, որը Կիպերմանը, ինչ որ պատճառով չի շտապում վերադարձնել: Արդյունքում դատարանը կալանքի տակ է առել Միխայիլ Կիպերմանի և Վերա Բրեժնեւայի ունեցվածքը, որպեսզի ետ վերադարձվի պարտքը և կուտակված տոկոսները, հայտնում է «Դնի.ru»-ն:
Մինչ այդ, Բրեժնեւայի 11-ամյա դուստր Սոնյան շտապել է սոցիալական կայքի իր էջում հերքել այս լուրերը: Նա գրել է, որ.«իր մայրիկը շատ է սիրում հայրիկին»: Բոլորին վստահեցրել է, որ իրենց ընտանիքում. «գումարային հարցերը արդեն կարգավորվել են»: Իսկ վերջում հայտնել է, որ իր ծնողները չեն պատրաստվում ամուսնալուծվել, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն:




























