Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Ուլքու Ադաթեփեն ավտովթարի հետեւանքով մահացել է։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել, երբ 80-ամյա Ուլքու Ադաթեփեն ամուսնու հետ Անկարայից վերադառնում էր Ստամբուլ։

Վթարի տեղի է ունեցել օգոստոսի 1-ի երեկոյան։ Մեքենայի վարորդը Սաքարիայի շրջանում կորցրել է մեքենայի կառավարումը, հարվածել ճանապարհապատնեշներին, շրջվել եւ հայտնվել հանդիպակաց ուղում։

Ավտովթարի հետեւանքով Աթաթուրքի հոգեզավակը, ով չէր կապել անվտանգության գոտին, մեքենայից դուրս է թռել մոտ 15 մետր եւ տեղում մահացել։

Նշենք, որ Ուլքու Ադաթեփեն ծնվել էր 1932-ին եւ 9 ամսականից մինչեւ 6 տարեկան եղել է Աթաթուրքի հետ։ Ուլքուի մայրն էլ եղել է Աթաթուրքի մոր՝ Զուբեյդեի հոգեզավակը։