L`Oreal ընկերության տիրուհի Լիլիան Բետանկուրը  60 միլիոն դոլարով կրիաների պաշտպաններին է վաճառել Սեյշելյան կղզիներում գտնվող  Դարո կղզին:

Կղզիների պետության ղեկավարությունը Բետանկուրին ստիպել է վճարել 8 միլիոն դոլար` կղզիների գնումից ի վեր չվճարված հարկերի համար (L`Oreal-ի տիրուհին կղզին ձեռք է բերել 1998 թ-ին`18 միլիոնով) : Բացի այդ նա ստիպված կլինի վճարել 10,5 միլիոն դոլար կնքված  գործարքից առաջացած  հարկերի և դրոշմատուրքի համար:

Կղզու գնորդները դիմել էին Save Our Seas  միջազգային բարեգործական հիմնադրամին, որն էլ ձեռք է բերել կղզին, որպեսզի հսկողության տակ առնվեն այստեղ հանդիպող կրիաների հազվադեպ տեսակը, հայտնում է «Լենտա.ru»:

Այն մասին, որ Բետանկուրը հանդիսանում է Դարո կղզու տիրուհին , հայտնի է դարձել 2010 թ-ին` հարկերից խուսափելու համար հարուցված գործի հետաքննության ընթացքում: Ֆրանսիական հարկային տեսչության տվյալներով` կղզու առք ու վաճառքը հարկ եղած ձեւով չի հայտարարվել, ինչն էլ թույլ է տվել Եվրոպայի ամենահարուստ կանանցից մեկին խուսափել հարկերից:

Հետաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր խախտումներ, որի արդյունքում 2011 թ-ի ընթացքում Բենկատուրը ստիպված է եղել վճարել 133 միլիոն չվճարված հարկ: