Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հայրը նպատակ ունի գիրք գրել որդու մասին:

Նա դեռեւս ոչ մի հրատարկչության  չի տրամադրել գրքի տեքսը, սակայն նրանցից արդեն մի քանիսը հայտնել են, որ իրենց  կհետաքրքրի այդ առաջարկը: Aschehoug и Gyldendals հրատարակչության ղեկավարությունը նշել է, որ իրենք պատրաստ են խորհրդակցել Բրեյվիկ ավագի հետ:

Նախկին դիվանագետ Իյենս Բրեյվիկը իր կնոջ հետ ներկայումս բնակվում է Ֆրասիայի հարավում: Ողբերգական դեպքերից հետո նա մի շարք հարցազրույցներ է տվել, որոնցում անկեղծորեն խոստովանել է, որ վատ հայր է եւ որդու հետ 10 տարիների ընթացքում ոչ մի հարաբերություն չի ունեցել, հայտնում է «Պոլիտ.ru»-ն:

2011 թ-ի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը Օսլոյի կառավարական թաղամասում պայթյուն է կազմակերպել, որի արդյունքում զոհվել է 8 մարդ, այնուհետեւ Ուտոյա կղզում կրակ է բացել «Աշխատավորական կուսակցության»  երիտասարդական ճամաբարում, որի արդյունքում  սպանվել է 69 մարդ:

Դատարանը Բրեյվիկի դատավճիռը կկայացնի օգոստոսի 24-ին, նրան սպառնում է մինչեւ 21 տարի ազատազրկում: Եթե դատարանը ահաբեկչին հոգեկան հիվանդ ճանաչի, ապա նա ցմահ կփակվի հոգեբուժարանում: Ինքը` Բրեյվիկը հայտնել է, որ շարժվել է Նորվեգիայի բնիկ ժողովրդի շահերից ելնելով, որին սպառնում է իսլամը եւ բազմամշակութայնությունը: