Բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուեւը հայտարարել է, որ կարող է հանդիպել WBC վարկածով չեմպիոն ուկրաինացի Կլիչկոյի հետ 2010 թվականի ապրիլին կամ մայիսին: Վալուեւը կարծում է, որ «այդ մենամարտը իր վրա կսեւեռի հեռուստաընկերությունների ուշադրությունը»:

«Վստահ եմ, որ այդպիսի մարտի հանդեպ հետաքրքրությունը շատ բարձր կլինի: Հավանական է, որ շատ հեռուստաընկերություններ կցանկանան ձեռք բերել այն ցուցադրելու իրավունքը, այդ թվում նաեւ ամերիկյան: Հեռուստատեսային իրավունքների վաճառքի ընդհանուր գումարը հսկայական կլինի»,- նշել է ռուս բռնցքամարտիկը: Նրա մենեջեր Բորիս Դիմիտրովն, իր հերթին, հայտարարել է, որ Կլիչկո Ավագը նույնպես հետաքրքրված է նման մենամարտի անցկացմամբ: