Իր հաջողության գագաթնակետին գտնվող Մեթյու Մակկոնահին Մարտին Սկորսեզեից հրավեր է ստացել խաղալ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում:

Մեթյու Մակկոնահին ունի բարձր վարկանիշ. վերջերս նա բաց է փողել  իր  մասնակցությամբ 3 հաջողված ֆիլմ` «Սուպեր Մայքը», «Մարդասպան Ջոն» եւ «Լինքոլն դատապաշտպանի  համար», գրում է «Ֆիլմ.ru»-ն:

Մակկոնահին միացել է  «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի աստղային կազմին, որտեղ նրան ընկերակցելու են Լեոնարդո Դի Կապրիոն, Ջոնա Հիլը եւ Ժան Դյուժարդենը:

Ջորդան Բելֆորտի հուշերի հիման վրա էկրանավորված  «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը, պատմում է խնջույքներում կյանքը վատնող  թմրամոլ միջնորդի մասին, ով այս ամենի հետ մեկտեղ 1998 թ-ին բանտ է ընկնում ` ֆինանսական սրիկայությունների պատճառով:

Մակկոնահին կխաղա Մարկ Հաննի դերը, ով   Բելֆորտի շեֆն էր, ում դերը կխաղա Դի Կապրիոն: Նա  է Բելֆորտին սովորեցրել  աշխատել, ծանոթացրել է մարդկանց հետ, ովքեր օգնել  են փողերի լվացման հարցում: