ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը միայն 5-րդն է աղյուսակում:
Աղյուսակը 2810 միավորով գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, որին հաջորդում են բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 2805, հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 2790, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը՝ 2788: Արոնյանը 2781 միավորով 5-րդն է, իսրայելցի Բորիս Գերլֆանդը՝ 6-րդը, ադրբեջանցի Վուգար Գաշիմովը՝ 7-րդը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը՝ 8-րդը, չինացի Յու Վոնգը` 9-րդը եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը՝ 10-րդը:
Լավագույն հարյուրյակում են հայտնվել նաեւ Գաբրիել Սարգսյանը՝ 48-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը՝ 49, եւ Արման Փաշիկյանը՝ 94-րդ հորիզոնական: Կանանց վարկանիշային աղյուսակում հայ շախմատիստուհիներից հայտնվել են միայն գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը՝ 16-րդ հորիզոնական, Էլինա Դանիելյանը՝ 18, եւ Լիլիթ Գալոյանը՝ 87: Կանանց աղյուսակը գլխավորում է հունգարացի Յուդիթ Պոլգարը:




























