Նորվեգացի քաղաքական գործիչներին սկսել են սպառնալ ինչ- որ «ասպետ-տամպլերներ»` ահաբեկչական կազմակերպության անդամներ, որի անդամ էր իրեն համարում «նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկը: Այս «ասպետների» գոյության մասին հետաքննությունը դեռեւս ոչ մի ապացույց չունի, սակայն վերջիններս օրերս քաղաքական գործիչներին էլեկտրոնային սպառնալիքներ են ուղարկել:

«Տամպլիերները» նամակում Բրեյվիկին անվանում են իրենց առաջնորդ եւ վստահեցնում են, որ եթե նրանից չհանեն բոլոր մեղադրանքները, քաղաքական գարծիչներին սպասվում է սարսափելի մահ:

Նրանք նաեւ պահանջում են բացառել ահաբեկչի հոգեկան ոչ կայուն վիճակի վարկածը, քանի որ «Բրեյվիկին խելացնոր ճանաչելու դեպքում նրա «թրով» սպանվածների մահը կհամարվի իզուր»:

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ներկայումս Նորվեգիայի հատուկ ծառայությունը փորձում է հայտնաբերել այս նամակների հեղինակին: Բրեյվիկի իրավապաշտպանի կարծիքով, ահաբեկչական խմբավորման գոյությունը հնարավոր է ապացուցի նրա նորմալ հոգեկան վիճակը եւ ազդել նրա դատավճռի վրա, որը կհայտարարվի օգոստոսի 24-ին: