Սոմալեցի ծովահենների խմբավորման ղեկավար Մուհամեդ Սաաիլի Շիբինը ԱՄՆ-ում դատապարտվել է 12 անգամ ցմահ ազատազրկման:
Շիբինը մեղավոր է ճանաչվել 15 կետերով, այդ թվում ծովահենություն, առեւանգում եւ գերիների առեւանգում: Դատավճիռը կայացնող դատավորը նշել է, որ դատապարտյալը «ուրախ էր», որ մահվան չի դատապարտվել: Ցմահ ազատազրկմանը զուգահեռ Շիբինը պարտավոր է 5,4 միլիոն դոլար փախհատուցում վճարել:
Շիբինը ձերբակալվել է 2011 թ.-ի ապրիլին Սոմալիում ամերիկյան զինվորականների կողմից: Ամն-ի կառավարության տվյալներով նա հանդիսացել է ամենաբարձրաստիճան սոմալիական ծովահենը, որը երբեէ կանգնել է դատարանի առաջ, հայտնում է «Լենտա.ru»-ն:
Շիբինը, մասնավորապես բանակցություններ էր վարում ծովահենների կողմից առեւանգված «Քվեսթ» զբոսանավի ազատ արձակելու պայմանների շուրջ:
Բացի այդ, իշխանության տվյալներով, նա մասնակցել է Սոմալիի տարածքում ծովահենության գործունեությանը ուղղված ֆինանսավորմանը:
Ամերիկացի ուղեւորներով «Քվեսթ» զբոսանավը ծովահենների կողմից առեւանգվել է Օմանի ափերից 2011 թ-ի փետրվարին: ԱՄն-ի ռազմածովային ուժերի եւ հանցագործների միջեւ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, ծովահենները առանց զգուշացման սպանել են 4 գերիների, այնուհետեւ հատուկ ծառայությունները հարձակում են իրականացրել զբոսանավի վրա, ինչի արդյունքում առեւանգիչները ձերբակալվել են:



























