ԱՄՆ-ում 90 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող եւ լրագրող Հելեն Հերլի Բրաունը, ով  30 տարի շարունակ գլխավորել է Cosmopolitan ամսագիրը:

Հելենը մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում, այնտեղ տեափոխվելուց անմիջապես հետո:

Գրողը հայտնի է դարձել 1962 թ-ին` «Սեքսը եւ չամուսնացած աղջիկը» գրքի լույս ընծայումից հետո: Հատարակությունը դասվել է ազգային բեսթսելերների դասին, իսկ երկու տարի անց նկարահանվել է համանուն ֆիլմը: Ինչպես վստահեցնում էր ինքը` Բրաունը, այս գրքի միջոցով ինքն առաջիններից մեկն է եղել, ով փորձել է քննարկել կանացի գրավչությունը:

Բրաունը Cosmopolitan-ի գլխավոր գխմբագիր է նշանակվել 1965 թ.-ին, երբ ամսագիրը դժվար կացության մեջ էր: