Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան համաձայնել է քաղաքական ապաստան տալ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այս մասին հայտնել է լատինաամերիկյան երկրի կառավարության աղբյուրը:

Սակայն դեռեւս պարզ չէ` ինչպես է բրիտանական ոստիկանությունից Լոնդոնում  Էկվադորի դեսպանատանը թաքնվող Ասանժը հասնելու Լատինական Ամերիկա, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով The Guardian-ը:

Հիշեցնենք, որ բրիտանական դատարանը որոշել է Շվեդիա  վերադարձնել ավստարալացուն, որտեղ նա մեղադրվում է բռնաբարության մեջ: Չի բացառվում, որ ոստիկանությունը կձերբակալի Ասանժին, հենց որ նա լքի դեսպանատունը, որը այլ երկրի սահման է համարվում:

WikiLeaks-ի հիմնադիրը Էկվադորից ապաստան է խնդրել հունիսի վերջին: