ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հիմնել է գարեջրի փոքր արտադրամաս: Այդ մասին հայտնի է դարձել Այովա նախանգում քարոզարշավի ընթացքում, երբ նա սեփական արտադրության գարեջրի մի շիշ նվիրեց տեղի սրճարաններից մեկի սեփականատիրոջը:
Օբամայի նվերն այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել նրան ուղեկցող լրագրողների շրջանում, որ ԱՄՆ նախագահի մամուլի ծառայություն ստիպված է եղել հանդես գալ հատուկ հաղորդագրությամբ, որը նվիրված է եղել գարեջրի փոքրիկ արտադրամսին, հայտնում է Lenta.ru-ն:
Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, նախագահի ընտանիքի արտադրած գարեջուրը`«White House Honey Ale», արտադրվում է ինչպես բաց, այնպես էլ մուգ տարբերակներով: Ըմպելիքի պատրաստման ընթացքում օգտագործվում է այն մեղուների մեղրը, որոնց Սպիտակ տան այգում բազմացնում է նախագահի կինը` Միշելը:



























