Ադիս Աբեբայում 76  տարեկանում մահացել է  Եթովպիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Աբունա Պավլոսը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, պատրիարքը մահացել է ինֆարկտից: Հայտնի է, որ նա տառապում էր հիպերտոնիայից եւ դիաբետից:

Աբունա Պավլոսը պատրիարքական աթոռին է  1992 թ-ից: Եթովպիայի ուղղափառ եկեղեցին հնագույն արեւելյան եկեղեցիներից է: Մինչեւ 1959թ-ն այն ղպտիական  եկեղեցու մաս էր: