Հունվարի 1-ին, ժամը 15-ի սահմաններում Արարատի մարզի Տափերական գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում ընթացքի ժամանակ շրջվել, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել եւ ծառին է բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան: Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդ, 1976 թ. Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ ուղեւոր` 1980 թ. ծնված Բաբկեն Միքայելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Հունվարի 4-ին, ժամը 11.15-ին Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մերձակայքում տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան եւ «ԼԱԶ» մակնիշի Վեդի-Մարտունի երթուղային ավտոբուսը: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 45-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ, 1957 թ. ծնված Նադեժդա Ավագյանը տեղում մահացել է, իսկ վարորդ, նույն հասցեի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Խաչատրյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Սեւանի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նույն օրը Վայոց ձորի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով ուղեւոր, Վայքի բնակչուհի, 3-ամյա Լիլիթ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ, Վայքի բնակիչ` 1977 թ. ծնված Արտավազդ Ավետիսյանը եւ ուղեւորներ` Վայքի բնակիչներ 1951 թ. ծնված Տիգրան Ավետիսյանը, 1955 թ. ծնված Վարդուշ Գրիգորյանը, 1982 թ. ծնված Լուսինե Ավագյանը եւ Ազատեկ գյուղի բնակիչ, 8-ամյա Վահե Պողոսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վայքի հիվանդանոց, այնուհետեւ` Լ. Ավագյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հունվարի 5-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարների օգնությունը: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Մոսկվիչ 412» մակնիշի եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1972 թ. ծնված Արամ Մելքոնյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց:Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: