Թուրքական Բուրսա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը քիչ առաջ 3,5:0,5 հաշվով ջախջախեց Թուրքիայի հավաքականին: Մեր թիմից միայն Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մերթ Էրդողդուի հետ: Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Մուստաֆա Յըլմազին, Գաբրիել Սարգսյանը՝ Էմրե Կանին, Արման Փաշիկյանը՝ Բարըշ Էսենին:

Սա Հայաստանի հավաքականի 2-րդ հաղթանակն է, մինչ այդ մերոնք հաղթել էին նաեւ Իսրայելին, սակայն ցավալի պարտություն կրել Ադրբեջանի հավաքականից:
Հունվարի 8-ին կայանալիք 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպելու է Բրազիլիայի հավաքականի հետ: