Օգոստոսի 19-ին, ժամը 08.33-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի ազատամարտիկների փողոցում «գազ-24» մակնիշի 29 օտ 695 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը:
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ալիկ և ուղևոր՝ 2001–ին ծնված Վարդան Վարդանյաններին:




























