Սեւանա լճում ուղեւորներով մոտորանավակ է շրջվել:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, Սեւանա լճի Վիկտորիա լողափի մոտակայքում այսօր՝օգոստոսի 19-ին, ժամը 15:00-ի սահմաններում շրջվել է մոտորանավակ, որի վրա երկու երիտասարդ է եղել:

Դեպքի վայր մեկնած ջրափրկարարները ափ են դուրս բերել 1983թ-ի ծնված Ագնեսա Զադոյանին եւ 1981թ-ի ծնված Մարտին Հայրապետյանին: