Սեւանա լճում հերթապահություն իրականացնելիս  ջրափրկարարներն այսօր «Ոսկե ափ» եւ «Ֆլամինգո» լողափերի միջանկյալ տարծքում հանգստացողների օգնությամբ լճից դուրս են բերել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 1992թ. ծնված Ռազմիկ Պետրոսյանին: 

Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից,  պարզվել է, որ տուժածն անհաջող ցատկել է ջուրը, ինչի հետեւանքով, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ,  տեղափոխվել է Սեւան քաղաքի ԲԿ, այնուհետեւ` Երեւանի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: