Ժողովրդական կուսակցությունը հայտարարություն է տարածել` նշելով, թե «իշխանության կողմից ղեկավարվող մամուլը շարունակում է անձնավորել ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի պայքարը»:

«Օրերս որոշ լրատվամիջոցներում տեղ գտան հրապարակումներ, որով փորձ էր արվում հակամարտություն ստեղծել Տիգրան Կարապետյանի եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ: Մինչդեռ դա արհեստական է, քանի որ Տիգրան Կարապետյանի կողմից որեւէ  անձնավորված քայլ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ չկա եւ չի կարող լինել:

Մինչդեռ բոլորին է հայտնի, որ Տիգրան Կարապետյանը եւ նրա ղեկավարած կուսակցությունը այս տարիների ընթացքում պայքարել  եւ շարունակում է պայքարել համակարգի դեմ եւ ոչ թե անձանց»,- ասվում է ԺԿ մամուլի գրասենյակի հայտարարության մեջ: