Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակարաններից մեկում այսօր` օգոստոսի 20-ի առավոտյան 9.30-ի սահմաններում  քաղաքացին ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:

Նրանց փոխանցմամբ` 4-րդ զանգվածի բնակիչներից մեկը` 65-ամյա Վ. Սահակյանը, բնակարանում բենզինով այրել է իրեն` ինքնասպանություն գործել:

Ոստիկանությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները: Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: