Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 20-ին, գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 238-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 166-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 41-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 30-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 30-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 30-ական: