Թոմ Քրուզ եւ Քեթի Հոլմս դերասանական զույգը 5 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո պաշտոնապես բաժանվել են: նախօրեին Նյու Յորքի դատարանում ստորագրվել է զույգի բաժանման վերջնական վկայագիրը: Թոմը եւ Քեթին խոստացել են բարեկամական հարաբերություններ պահպանել եւ միասին դաստիարակել իրենց վեցամյա դստերը:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին հայտնի է դարձել, որ նախկին ամուսինները համաձայնեցրել են բաժանման պայմաններն եւ դստեր նկատմամբ իրավունքի հարցը:
Ինչպես հիշեցնում է NEWSru.com-ը, տաբլոիդները բազմիցս գրել են Թոմի եւ Քեթիի ռոմանտիկ հարաբերությունների մասին: 2005 թ.-ին Թոմը Քեթիին ամուսնության առաջարկ էր արել Էյֆելյան աշտարակի վրա, իսկ ամուսնացել են 2006 թ-ին նոյեմբերին իտալական ամրոցում: Ինչպես հայտնի է, Թոմ Քրուզը հանդիսանում է սայենթոլոգիական աղանդի առաջնորդներից մեկը եւ նրա հարումը այս աղանդին բազմաթիվ քննարկումների տեղիք է տալիս:
Ամուսնությունից հետո նա խիստ հսկողության տակ էր առել կնոջ կյանքը: Քեյթին արգելված էր երկար ժամանակով խոսել հեռախոսով եւ զբաղվել իր սիրելի մի շարք գործերով:Նրան արգելված էր այցելել ռեստորաններ եւ ակումբներ: Իսկ գնումների գնալու համար նա պետք է ստանար ամուսնու թույլտվությունը:




























