Արգենտինական «Նյուելզ օլդ բոյս» ակումբում հանդես եկող հայկական արմատներով ուրուգվայցի հարձակվող Խոակին Պողոսյանը ձգտում է ֆուտբոլային մեծ նվաճումների հասնել։ Նա իրեն հիանալի դրսեւորեց Արգենտինայի վերջերս ավարտված առաջնությանը՝ դառնալով եվրոպական շատ ակումբների ուշադրության առարկան։

Տաղանդավոր հարձակվողն իսպանական «La Capital» թերթին պատմել է, որ շատ է ափսոսում չեմպիոնական տիտղոսը ձեռքից բաց թողնելու համար։ «Մենք գիտակցում ենք, որ պարտվել է թիմը, եւ ոչ ոք դրանում մեղավոր չէ։ Եթե ավելորդ բծախնդրություն ցուցաբերվի, ապա որոշ անարդարություններ ի հայտ կգան, սակայն ամեն ինչ անցյալում է, եւ մենք արդեն իսկ Լիբերտադորեսի գավաթի ուղեգիր ենք նվաճել»,- ասել է նա։

Պողոսյանը նշել է նաեւ, որ «11 գնդակը վատ չէ, սակայն հնարավոր էր ավելին»։