Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, որ հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգի» կազմում, արդեն իր թիմի հետ սկսել է պատրաստվել սպասվող առաջնությանը: Հիշեցնենք, որ տաղանդավոր խաղացողը ճանաչվել էր Հայաստանի 2009թ. լավագույն խաղացող: Ինչպես միշտ Հենրիկը մարտական է տրամադրված եւ պատրաստ է նոր բարձունքներ նվաճել, ինչի մասին հայտարարել է Դոնեցկի թիմի մամուլի ծառայությունը:

«Հաճելի էր, որ ինձ տարվա լավագույն խաղացող ճանաչեցին Հայաստանում եւ իմ ակումբում, բայց չեմ ուզում կանգ առնել: Աշխատելու եմ ավելի առաջադիմել: Մարտից մինչեւ դեկտեմբերի կեսերը ես բազում պատասխանատու խաղեր եմ անցկացրել: Կարծում եմ՝ լավ հանգստացա եւ կարողացա լավ պատրաստվել ուսումնամարզական հավաքներին»,- ասել է Մխիթարյանը: