Պլաստիկ վիրահատությունը չարաշահած կնոջը, ում ֆիլմի ցուցադրության ժամանակ բոլորը դրել էին Սիլվեստր Ստալոնեի 90-ամյա մոր տեղը, պարզվել է  բոլորովին այլ կին է:

Հիշեցնենք, որ օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցած Ստալոնեյի երկար սպասված նոր ֆիլմի ցուցադրության ժամանակ բոլորի ուշադրությունը գրավել էր Սիլվեստր Ստալոնեյի «մայրը»` Ջեկին:

Լրատվամիջոցները միաբերան հայտնել են, որ տիկին Ստալոնեն ունի սիլիկոնե մումիայի տեսք: Նրա աչքերը նեղացել են բազմաթիվ վիրահատական ձգումներից, իսկ արհեստական ուռեցված շրթունքները նման են դոնդողի: Առաջին ցուցադրությանը  նա հայտնվել է կարճ կիսաշրջազգեստով եւ ոչ պատշաճ բացվածք ունեցող բլուզով:

Բայց դեռ չէր հասցրել դադարել Ջեկի Ստալոնեյի տեսքի շուրջ ծագած քննարկումները, երբ նոր աղմուկ է բարձրացվել: Պարզվել է, որ «Ստալոնեյի մայրը» բոլորովին էլ նրա մայրը չէ: Լուրեր են տարածվել, որ իբր տիկին Ստալոնեյի փոխարեն պրեմիերային մասնակցել է ոմն Իվոն Ուելդոն:

Ամերիկյան The Huffington Post պարբերականի` «Նա Ջեկի Ստալոնեն չէր, նա Ջեկի Ստալոնեն չէր» վերնագրված  հոդվածում ցուցադրում է Ջեկի Ստալոնեյի մի քանի տարվա լուսանկարները: Լրագրողները հենվում են ֆոտոգործակալության պաշտոնական հերքման վրա, որում ասվում է, որ լուսանկարում ոչ թե Ջեկի Ստալոնեն է, այլ ոմն Իվոն Ուելդոն, հայտնում է «Ուտրո.ru»-ն: