Արգենտինյան «Նյու Օլդ Բոյզ» ակումբում հանդես եկող ուրուգվահայ հարձակվող Խոակին Պողոսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել թիմը։ Տաղանդավոր հարձակվողը իրեն լավ է զգում Արգենտինայի նախկին չեմպիոնի կազմում եւ պատրաստ է նրա հետ նոր բարձունքների հասնել։
Նշենք, որ Պողոսյանով հետաքրքրվել էր արգենտինյան ֆուտբոլի հայտնի ակումբներից մեկը՝ մայրաքաղաքային «Ռիվեր Փլեյթը»։
«Անշուշտ ինձ համար շատ գովելի է, որ ինձնով հետաքրքրվել է այնպիսի ակումբ, ինչպիսին „Ռիվեր Փլեյթն“ է եւ այնպիսի մարդ, ինչպիսին՝ Դանիել Պասարելլան։ Ամեն դեպքում, ես նախընտրում եմ մնալ իմ ներկայիս թիմի կազմում, նրա հետ միասին նոր բարձունքների հասնել ու դառնալ չեմպիոն»,-հայտարարել է Պողոսյանը վենեսուելական Diario Panorama պարբերականին տված հարցազրույցում։
Ի դեպ, պատասխանելով լրագրողի հարցին՝ Պողոսյանն ասել է, որ իր ֆուտբոլային կուռքը ուրուգվայցի հարձակվող Լուիս Ռոմերոն է։




























