Հայաստանի չեմպիոն մայրաքաղաքային «Փյունիկը» մտադիր չէ «ԱՊՀ եւ Բալթյան երկրների Համագործակցության չեմպիոնների գավաթի» 2010թ. խաղարկությանը մասնակցել հիմնական կազմով: Այդ մասին նախօրեին հայտարարել է թիմի մարզիչ Վարդան Մինասյանը:
Նա նշել է, որ «մենք մտադիր ենք հանդես գալ երկրորդ կազմով, քանի որ ցանկանում ենք գործնականում փորձարկել նորեկներին, այդ թվում՝ 18 լեգեոներների: Բացի ամեն ինչից, մարտի 2-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը ընտրական խաղ է անցկացնելու, իսկ 9-10 խաղացողներ հանդես են գալիս „Փյունիկում“, եւ պետք է նախապատրաստվեն խաղին»:
Հիշեցնենք, որ այդ մրցաշարում «Փյունիկի» մրցակիցներն են լինելու «Էկրանասը» (Լատվիա), «Բունյեդկորը» (Ուզբեկստան) եւ «Դաչիան» (Մոլդովա):




























