Այսօր՝ հունվարի 12-ին ժամը 11-ին, ՀՀ սահմանադրական դատարանը սկսում է քննարկել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը։

Այդ արձանագրությունները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2009 թվականի նոյեմբերի 19-ին: Եթե ՍԴ-ն որոշում կայացնի, ըստ որի ստորագրված արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, ապա Նախագահն այն պետք է ներկայացնի Ազգային ժողովին՝ վավերացման համար:

Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը դեմ է հանդես գալիս այդ արձանագրություններին, այսօր ՍԴ շենքի դիմաց պիկետ է անցկացնելու: Ներկա պահին ՍԴ շենքի դիմաց հավաքված են մոտ մեկ տասնյակ ցուցարարներ եւ այդքան էլ ոստիկաններ: ՀՅԴ-ն երեկ բողոքի հանրահավաք էր կազմակերպել Շահումյանի անվան հրապարակում:

ՍԴ նիստում արձանագրությունները ներկայացնելու է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: