Թուրքական Բուրսա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթանակ է տարել Միացյալ Նահանգների հավաքականի նկատմամբ:
Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել Հիկարու Նակամուրայի նկատմամբ, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի են խաղացել համապատասխանաբար Ալեքսանդր Օնիշչուկի, Յուրի Շուլմանի եւ Վարուժան Հակոբյանի հետ:
Մյուս պարտիաներում Ադրբեջանը 3-1 հաշվով հաղթել է Հունաստանի ընտրանուն, Ռուսաստանը 3,5-0,5 հաշվով՝ Եգիպտոսին: Բրազիլիան եւ Հնդկաստանը 2,5-1,5 հաշվով հաղթանակ են տարել համապատասխանաբար Թուրքիայի եւ Իսրայելի նկատմամբ:
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 21 միավորով գխավորում է Ռուսաստանի ընտրանին: Երկրորդ տեղում 20 միավորով Ադրբեջանի թիմն է, երրորդում՝ ԱՄՆ-ը՝ 19,5 միավորով: Հայաստանը Հնդկաստանի թիմի հետ 17,5 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը:
Հունվարի 13-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի հավաքականը հանդիպելու է Եգիպտոսի թիմի հետ:




























