Թուրքական Բուրսա քաղաքում հունվարի 13-ին ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթանակ տարավ Եգիպտոսի հավաքականի նկատմամբ: Լեւոն Արոնյանը հաղթեց Ահմեդ Ադլիին, Վլադիմիր Հակոբյանը՝ Բասսեմ Ամինին, իսկ Արման Փաշիկյանը՝ Մոհամեդ Էզատին: Միայն Տիգրան Պետրոսյանը պարտվեց Խալեդ Աբդել Ռազիկին:
Մյուս խաղերում Հնդկաստանը 3,5-0,5 հաշվով հաղթեց Բրազիլիային, Հունաստանը՝ 2,5-1,5 հաշվով Թուրքիային, իսկ Ադրբեջանը ոչ ոքի՝ 2-2 խաղաց ԱՄՆ-ի հետ: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի ընտրանին՝ 3-1 հաշվով ջախջախելով Իսրայելի թիմին: Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
1. Ռուսաստան 15
2. ԱՄՆ 13
3. Հնդկաստան 13
4. Ադրբեջան 12
5. Հայաստան 12
6. Հունաստան 8
7. Իսրայել 7
8. Բրազիլիա 4
9. Եգիպտոս 3
10.Թուրքիա 3
Տեղադրություն




























