Հունվարի 10-ին լրացավ հայկական ֆուտբոլի անհատականություններից մեկի` Խորեն Հովհաննիսյանի 55-ամյակը: Նա «Արարատի» կազմում մասնակցել է 295 պաշտոնական խաղի, դառնալով 93 գոլի հեղինակ, ինչը ռեկորդային է հայկական ֆուտբոլում: Նա դարձել է բրոնզե մեդալակիր 1980 թվականին Մոսկվայում կայացած օլիմպիադայում, Եվրոպայի երիտասարդական առջնության հաղթող (1976 թ): 1979-84 թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում, մասնակցել է Իսպանիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակչին, որտեղ Բելգիայի հետ խաղում հաղթանակ է բերել իր թիմին` դառնալով միակ գոլի հեղինակը:

Խ. Հովհաննիսյանը 5 անգամ հայտնվել է ԽՍՀՄ լավագույն 33 մարզիկների ցանկում, ընդ որում՝ երեք անգամ լավագույնն է ճանաչվել իր մարզաձեւում: Ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը: Աշխատել է Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկ» ակումբի մարզչի պաշտոններում:

Ֆուտբոլի մեծահասակ երկրպագուները մինչ օրս էլ կարոտով են հիշում այն ժամանակները, երբ Խորեն Հովհաննիսյանը գեղեցիկ խաղ էր ցուցադրում «Արարատում» եւ ԽՍՀՄ հավաքականում: