Թեթեւագույն քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը մարտի 6-ին իր ուժերը չափելու է ամերիկացի բռնցքամարտիկ Ռաուլ Մարտինեսի հետ: Հիշեցնենք, որ դրանից հետո, հայ բռնցքամարտիկը մտադիր է ռինգում հանդիպել Նոնիտո Դոնեյրի հետ եւ ռեւանշի հասնել նրա նկատմամբ: Ընդ որում, Դարչինյանը նախատեսում է այդ մրցամարտն անցկացնել Ավստրալիայում:
«Ես ցանկանում եմ Նոնիտո Դոնեյրի հետ մրցամարտ անցկացնել եւ ռեւանշի հասնել: Այդ մարտին ես երկար եմ սպասել»,- հայտարարել է Դարչինյանը:




























