Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 186685 կամ 29.09% Է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ ԿԸՀ-ի եւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություններից NEWS.am-ին հայտնել էին, որ  Հայաստանում այսօր` սեպտեմբերի 23-ին ժամը 8.00-ին Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում մեկնարկած ՏԻՄ ընտրություններն ընթանում են առանց միջադեպերի: