Երեւանում Սարալանջի նորակառույց ճանապարհի թիվ 27 էլեկտրասյան դիմաց երեկ` սեպտեմբերի 22-ին 23-ամյա Հասմիկ Արնաուդյանը, վարելով «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին եւ մոտ 100 մ բարձրությունից իջել ներքեւ՝ հայտնվելով Ճարտարագիտական համալսարանի ցանցապատ պարիսպների մոտ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Ճանապարհային ոստիկանությունից:
23-ամյա Հասմիկ Արնաուդյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Թիվ 1 համալսարանական հիվանդանոց NEWS.am-ին տեղեկացրեցին, որ տուժողը ստանալով առաջին բուժօգնությունը տուն է գնացել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























