Վարդենիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղակայված  23/03  ընտրատեղամասում այսօր` սեպտեմբերի 23-ին ժամը  11.00-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ 23/03 ընտրատեղամասում վիճաբանում են: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Մեկնած օպերատիվ խումբը վիճաբանողներին բերման է ենթարկել բաժին: Հանգամանքերը պարզվում են: