Հայաստանի Հանրապետությունում այսօր` սեպտեմբերի 23-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 278 037 կամ 43.33% Է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 23-ին ժամը 8.00-ին Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնում է միայն մեկ միջազգային կազմակերպություն` Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը եւ 15 տեղական հ/կ:




























