Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ-ին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին ժամը 21:00-ի սահմաններում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 5 մետր գլորվել ձորը: Մեքենան վարել է Ախալքալաքի բնակիչ, 25-ամյա Մասիս Հովհաննիսյանը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Արագածոտնի բաժնից, վթարի հետեւանքով վարորդը եւ ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում բնակվող 10-ամյա Նազենի Սիրականյանը ու 8-ամյա Կարուշ Սիրականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Կարուշ Սիրականյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Արագածոտնի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը, տուժել է 3 մարդ, որոնցից 2-ը ան
Տեղադրություն




























