Սեպտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Կարեն Օ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2011 թ. հունիսի 3-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով:




























