Սյունիքի մարզի Տաթեւի վանքին հարակից տարածքում քաղաքացին բարձրացել է «Սատանայի կամուրջ»-ը եւ չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է այսօր` սեպտեմբերի 24-ին, ժամը 17.53-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել Գորիսի հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը: Հետադարձ զանգի միջոցով պարզվել է, որ քաղաքացին տեղի ուժերի օգնությամբ իջել է: