Դեղորայքային թունավորումով «Արմենիա» բկ է տեղափոխվել Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի 16-րդ բնակարանի բնակիչ՝ 22-ամյա Անի Հայրապետյանը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 24-ին, ժամը 20.42-ին «1-03» ծառայությունից:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: