Սեպտեմբերի 24-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Սպիտակ քաղաքում գտնվող «Պանտերա» գիշերային ակումբում: NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ գիշեր այս ակումբում 30-40 տարեկան տղամարդկանց միջեւ ծագած վիճաբանությունը վերածվել է «դեբոշի»: Վիճող կողմերը տաքացել, սեղանները շուռ են տվել ու ձեռքն ընկած իրերով հարվածներ հացրել միմյանց:

Կռվին միջամտել է ոստիկանը, սակայն կռվողներն այն աստիճան խմած են եղել, որ հաշվի չեն առել վերջինիս ով լինելը, քաշքշել են նաեւ ոստիկանին, եւ միայն իրավապահների նոր ջոկատի միջամտությամբ է հաջողվել կողմերին բաժանել, այնուհետեւ բերման են ենթարկել ոստիկանության Սպիտակի բաժին: