Սեպտեմբերի 25-ին, ժամը 08.15-ի սահմաններում, «Մերսեդես Ե 200»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Երեւան ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: