Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.10-ի սահմաններում,  Տավուշի մարզի Բերդավան գյուղում «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել ծառի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բախման հետեւանքով   ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: