Թունավորումով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւան քաղաքի Սարի թաղի 28-րդ փողոցի թիվ 21 տան բնակիչ, 18-ամյա Լեւոն Ստամբուլցյանը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 26-ին, ժամը 16.13-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























