Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 34 շենքի մոտակայքում այրվում է փայտե տնակ: Այս մասին ահազանագը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 26-ին, ժամը 17.50-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.55-ին, մարվել՝ 18.10-ին: Այրվել է Հ. Ալեքսանյանին պատկանող տնակը՝ 6 քմ եւ աղբ (2 խ.մ):




























